«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

ՀՀԿ պետք է գալ տալու, ոչ թե վերցնելու համար

ՀՀԿ պետք է գալ տալու, ոչ թե վերցնելու համար
01.11.2016 | 01:16

Ծաղկաձորում տեղի է ունեցել Ալավերդու 50 երիտասարդի ՀՀԿ անդամատոմսի հանձնման հանդիսավոր արարողությունը: Երիտասարդներին կուսակցական անդամատոմսերը հանձնել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Երիտասարդների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նրանք կայացրել են իրենց կյանքի ամենաառանցքային և կարևոր որոշումներից մեկը: ՀՀԿ խոսնակն ընդգծել է, որ հանրապետական կուսակցությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր անկախ պետականության հիմնասյուներից մեկը:


«Հանրապետական լինելը նախ և առաջ պատիվ է և հպարտություն: ՀՀԿ-ին չպետք է անդամակցել պաշտոն ստանալու համար: Ինչպես մեր հիմնադիր Աշոտ Նավասարդյանն էր ասում, հանրապետական կուսակցություն պետք է գալ միայն տալու, այլ ոչ թե վերցնելու համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ Աշոտ Նավասարդյանի, սպարապետ Վազգենի և Անդրանիկ Մարգարյանի գործի շարունակողն ենք»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Հանդիպմանը ՀՀԿ խոսնակը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին:

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ